Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բարձրանալիս քծնողը ընկած ժամանակ տրորում է

Բարձրանալիս քծնողը ընկած ժամանակ տրորում է
25.05.2024 | 07:55

Բարևավաճառներ եք։ Բարևը` կանխիկով, պաչիկով բարևը` ապառիկով։

Աղքատ, գործազուրկ, պաշտոն ու դիրք չունեցող բարեկամները մեր բարեկամները չեն: Երբ մեր բարեկամը նրանց մեջ է, մենք ասում ենք՝ հա դե, հեռու՜ բարեկամ է, ու ներկայացնելուց որքան հնարավոր է հեռու բարեկամի տեղ ենք ներկայացնում:

Իսկ երբ նա պաշտոնյա է, ազդեցիկ կամ հարուստ, մենք անպայման կգտնենք նրա կապը մեզ հետ, ինչքան էլ հեռու լինի, կբերենք մոտիկ մարդ կդարձնենք. «Դե, պապիս հայրը գիտե՞ս իրա հոր պապի հետ ինչ ընկեր է եղել…»։

Ուսուցչուհին, որ հազարավոր աշակերտներ է ունեցել, ոչ մեկին չի հիշում, բայց եթե նրանց մեջ մի հաջողակ է լինում, միշտ կասի, որ իր աշակերտն է եղել: Դրսում, ուր միլիոնավոր հայեր կան, երբեք չենք էլ հարցնի՝ որտե՞ղ են, ո՞նց են, ի՞նչ են անում, բայց եթե նրանց մեջ մի քանի միլիոնատերեր կան, իրենք մերն են:

Նա, ով մերն է, մերն է ամեն դեպքում: Ոչ մեկը իր լավին չի տալու մեզ։

Հարուստ հոպարների «սիրված» կանանց նման կեղծ սիրով է լցված ձեր կյանքը։ Երբ երկու հոգի բարեկամ են ձեզ, դուք անպայման առանձնահատուկ եք բարևում հարուստին, որովհետև բարևավաճառներ եք։ Բայց մի բան հաշվի չեք առել՝ գնորդը խորապես թքած ունի ձեր վաճառած ապրանքի վրա, որովհետև գիտի՝ կեղծ է, որովհետև գիտի՝ բարձրանալիս քծնողը ընկած ժամանակ տրորում է։

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 9782

Մեկնաբանություններ